Վրացի պատգամավորները ԱՄՆ դեսպանատանը մեղադրում են վրացական իշխանություններին տապալելու փորձի մեջ
Վրացական «Ժողովրդի իշխանությունը» հասարակական կազմակերպությունը մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը ներկայիս իշխանություններին տապալելու և Վրաստանին Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողություններին ներգրավելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կշարունակի աջակցել քաղաքական բևեռացման պահպանմանը, հեղափոխական տրամադրությունների ներշնչմանը և Վրաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատ բացելուն:
Նշվում է, որ «Ժողովրդի իշխանությունը» ստեղծել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած վրացի չորս պատգամավորներ։
Ամերիկյան դեսպանատունը, ըստ պատգամավորների, մշտապես պահանջում է Վրաստանում իշխող կուսակցությունից օրենքներ ընդունել, որոնց դեպքում «երկրի կառավարումը չափազանց դժվար կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
- Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ծրագրերի մասին
- Վրաստանում վառելիքի գները սկսել են նվազել
- Վրաստանի կառավարությունը մեղադրվում է կոռուպցիոն տենդերային գործարքների մեջ
- Վրաստանում աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը
- Վրաստանում ավելացել են Ղրիմի-Կոնգո տենդի դեպքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին