Կանխատեսվում է, որ կլինեն 2450 անձինք, որոնք կստանան անձնական օգնական. Աննա Ժամակոչյանը
«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայության տրամադրման միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը»,-կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ զեկուցելով Անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նա հայտնեց, որ որոշումը բխում է երկրի ստանձնած միջազգային հանձնառություններից:
«Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ բյուջեի միջոցներով և ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ հենշարժական, տեսողական և հոգեկան-մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները նաև հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ: Այս պահին սահմանված է 10-ից բարձր անապահովության միավոր, որը կարող է փոխվել անապահովության համակարգի վերանայման դեպքում»,-ասաց Ժամակոչյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ այս պահին կանխատեսվում է, որ 2450 անձինք կստանան այդպիսի ծառայություն:
Նրա խոսքով՝ անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, որը կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը:
Աննա Ժամակոչյանն ասաց, որ ծառայությա մատուցման անհրաժեշտ պայմանները և տևողությունը կորոշվի ֆունկցիոնալության աստիճանի որոշաման նոր համակարգի միջոցով, որը ներդրվելու է 2023 թվականից, բուն ծրագիրը կմեկնարկի 2024 թվականին, իսկ որաշակի հիվանդություն և դատվածություն ունեցողները չեն կարող լինել օգնականներ:
Փոխնախարարը զեկուցեց նաև մյուս նախագիծը, որով նախատեսված է խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը աշխատավայրում և ուսումնական հաստատությունում կբացառի խտրականությունը:
«Կարգով սահմանվում են խելամիտ հարմարությունների տեսակները և պարտավորություններ ունեցող կողմերի համար պայմաններ ապահովելու ընթացակարգը, թե ինչպես պետք է հաշմանդանմություն ունեցող անձը պահանջի խլամիտ հարմարեցումներ և ինչ ժամկետներում պետք է պարտավորությունը ստանձնածը ապահովի այն»,-բացատրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը և տեղեկացրեց, որ ներկայում 27 հազար հաշմանդամ է աշխատում:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը
- Կառավարությունը հերթական բյուջետային միջոցներն ուղղեց Տաթև-Աղվանի անորակ ճանապարահատվածի հիմնանորոգմանը
- Լրացուցիչ 42.7 մլն դրամ՝ ՍԴ դատավորներին 80 % հավելավճար տալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին