Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը
«Այս ծրագիրը վերաբերում է ինտենսիվ այգիների օժանդակության մեր ծրագրին, որով մենք օպտիմալացնում ենք ծրագիրը»,-գործադիրի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա հավաստիացրեց, որ ծարգիրն բավական հաջող է ընթանում և կառավարության պլանավորած տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի եղել է 1669,23 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ է ներկայացվել:
«Սա մեզ թույլ է տալիս փոքր ինչ մեղմացնել օժանդակության ծրագիրը, այսինքը նախկին 2 % էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 % էֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50% քեշ բեք-ը՝ փոխհատուցման բաղադրիչը, այժմ դառնալու է 30 %: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ամենամեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կման բավականաչափ բարձր և և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով հասնենք մեր առաջ դրած թիրախներին»,-հայտարարեց Քերոբյանը:
Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց որ տարեկան մինչև 1000 հա ինտենսիվ այգի ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թզերից մեկն է: Նա հայտարարեց, որ չնայած երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, բայց կառավարությունը գիտի, թե ինչ անի իրավիճակը շտկելու համար:
Նիկոլ Փաշինյանի և Վահան Քերոբյանի ելույթից պարզ է դատնում, որ գյուղոլորտում անկում կա, բայց կառավարությունը նախագիծ է ընդունում, որով կրճատվում է ինտենսիվ այգիներ ստեծելու համար նախկինում սահմանված արտոնությունները, բայց վերջիններս նաև հավաստիացրեցին, որ օժանդակությունը կուղղվի գյուղոլորտի այլ ճյուղերին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հերթական բյուջետային միջոցներն ուղղեց Տաթև-Աղվանի անորակ ճանապարահատվածի հիմնանորոգմանը
- Լրացուցիչ 42.7 մլն դրամ՝ ՍԴ դատավորներին 80 % հավելավճար տալու համար
- Կառավարությունից՝ գաղտնի հանձնարարականը. Yerevan.Today
- Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին