Պետք է իշխանությունից պահանջել, որ երկիրը պահեն, չծվատեն ու նվիրեն ուրիշին. Կարինե Նալչաջյան
«Թշնամին հետևողականորեն մտածված ձևով կոտրում է մեր դիմադրողականությունը»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը և հայտնեց, որ բոլոր իրավիճակներում ել կա ելք, ամեն ինչ կորած չէ:
Նրա խոսքով՝ եթե չկա պայքար, ապա որևէ արդյունք հնարավոր չէ սպասել:
«Պայքար ասելով՝ ես բնավ նկատի չունեմ, որ պետք է պայքարեն միայն այն բնակավայրերի բնակիչները, ում գլխին իջնում է սուրը: Մենք բարոյական ոչ մի իրավունք չունենք պայքարը թողնել միայն վերջիններիս ուսերին»,-հայտնեց հոգեբանը:
Նա համաձայն է այն մտքի հետ, որ եթե բնակչները մնան իրենց բնակավայրերում ,ապա այդքան հեշտ չի լինի հանձնել Բերձորի բնակավայրերը և մյուս գյուղերը:
«Բայց մյուս կողմից՝ դու բարոյական իրավունք չուես ասելու մարդկանց, որ նրանք իրենց կանանցով ու երեխաներով նստեն իրենց տներում և Աստված գիտի, թե ինչ վիճակի սպասեն: Մենք բոլորս ենք պարտավոր պայքարել հանուն իրենց»,-հայտարարեց Նալչաջյանը:
Պնդելով, որ պետք է պայքարել հանձնվողական քաղաքականության դեմ՝ բանախոսն ասաց. «Եթե այսպես շարունակվի, ապա կտեսնենք, թե ինչ արագությամբ են այս պրոցեսներն առաջ տանում: Մեկն ընկել է հետևներից: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մենք մեծ ցավով ընդունեցինք, որոշ նպաստավոր կետեր ուներ մեր համար, բայց այսօր նույնիսկ դրանք են շրջանցում: Մենք մի տեսակ խաղալիք ենք դարձել չար ուժերի ձռքին և չենք կարողանում կողմնորոշվել թե ինչ անել»:
Հոգեբանն անդրադարձավ նաև ժողովրդին ուղղված քննադատական խոսքերին, թե նա չի արթնանում, չի կանգնում:
«Իհարկե այդ փաստը կա, եթե այս ամբողջ շարժման ընթացքում մարդիկ իրենց մի քիչ ավելի ակտիվ ու սրտացավ պահեին, կոնֆորտի զոնայից դուրս գային և գային հրապարակ՝ շատ հարցեր հնարավոր է որ լուծված լինեին, գլխավոր հարցը լուծված կլիներ: Շատ են հայրենասեր մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի, բայց այսօր դրա ժամանակը չէ, մենք պետք է պետությունից պահանջենք որպեսզի տեր կանգնի իր քաղաքացիներին, տեր կանգնի մեր սահմաններին: Պետք է իրենցից պահանջել, որ երկիրը պահեն, չծվատեն ու նվիրեն ուրիշի, բայց մյուս կողմից այդ պահանջն անհասցե է դառնում, որովհետև իշխանություն որպես այդպիսին, ըստ էության չկա, իշխանություն՝ որն առաջնորդվի երկրի սահմանադրությամբ, որի առաջին պահանջն է երկիրն ու իր քաղաքացիների անվտանգության մեջ պահելը: Չեն անում մարդիկ, ուրիշ բան են անում, դրա համար էլ թիվ մեկ խնդիրը, որից կախված է բոլոր հարցերը, այս իշխանություններին հեռացնելն է»,-ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես
- Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է. Թաթոյան
- Եղեռնից առաջ եղած և այսօրվա տրամադրություններն այնքան նման են. Կարինե Նալչաջյան
- Այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանն առնականությունից զրկելու նպատակ կա. Կարինե Նալչաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան