Օգոստոսի 12-ին Հրազդան քաղաքում տեղի կունենան Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ
«Կառավարությունը կարևորում է երիտասարդության ոլորտը, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի կայուն զարգացման հնարավորություն, եթե պատրաստ է ստեղծել իրավական միջավայր և ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման ինքնահաստատման և ինքնադրսևորման համար»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կառավարության 2021-2026 թվականի զարգացման ծրագրից մեջբերում արեց ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը՝ մինչև ասուլիսի բուն թեմային՝ Երիտասարդության միջազգային օրը նախատեսված միջոցառումներից խոսելը:
Բանախոսն անդրադարձավ նաև այդ ծրագրում ընդգրկված 20 միջոցառմանը՝ սկսելով մատչելի բնակարաններ երիտասարդների համար ծրագրից, որն իրականացվու է դեռ 2010 թվականից:
Նա հայտնեց, որ օգոստոսի 12-ին Հրազդան քաղաքում նախատեսված միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու երիտասարդությանը պետական քաղաքականության իրազեկման արշավ, քանի որ պետական միջոցներով իրականացվող ծրագրերի մասին երիտասարդները բավարար իրազեկված չեն և դրա համտեքստում վաղը տեղի կունենա արշավի առաջին հանդիպումը:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ ռազմավարական ծրագրի 20 միջոցառման մեջ կարմիր թելով անցնում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման խնդիրը, որի շրջանակներում նախատեսվում է 2022 թվականին Հայաստանում ստեղծել երկու երիտասարդական կենտրոն՝ Իջևանում և Մեղրիում:
Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանն էլ տեղեկացրեց, որ համառ մրցույթի արդյունքում Հրազդանը հռչակվել է 2022 թ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, որի բացման արարողությունը եղել է հուլիսի 30-ին:
Նա Հայաստանի երիտասարդներին և ՀԿ-ներն հրավիրեց օգոստոսի 12-ին Հրազդանում մասնակցել Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներին, որը կմեկնարկի ժամը 10-ին, Կլոր բակում՝ սպորտային ժամանցային մրցութով և առանց տարիքային սահմանափակման:
«Մրցույթի նպատական է խրախուսել սերունդների համագործակցությունը և համերաշխությունը: Այնուհետև Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում կանցկացվի տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ՝ Կոտայքի մարզի երիտասարդների համար»,-հայտնեց Արմեն Այվազյանը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այդ միջացառմանը կներկայացնեն երիտասարդության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը և ծրագրերը, իսկ մարզային ՀԿ-ները կներկայանան իրենց տաղավարներով և երիտասարդության ոլորտի վեաբերյալ իրենց առաջարկներով:
Երիտասրադության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում քաղաքային զբոսայգում լինելու է ինտերակտիվ բացօթյա խաղեր, որի նպատական է ներկայացնել աշխարհում հաջողության հասած կանանց, ինչպես նաև կլինեն ճանաչողական շրջայցեր քաղաքի պատմական հուշարձաններ:
«Օրը կեզրափակվի Հրազգանի Սահմանադրության հրապարակում համերգային մասով, որին հրավիրված է երիտասարդների կողմից շատ սպասված «Նեմրա» ռոք խումբը»,- տեղեկացրեց համայնքապետարանի աշխատակիցը:
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդները հրել և հարվածել են ոստիկաններին, հայհոյել, վնասել ծառայողական ավտոմեքենան
- Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան