Հրաձիգները վերադարձել են աշխարհի առաջնությունից
Այսօր Ֆրանսիայից վերադարձել են հայ հրաձիգները։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով:
Հարակից հրապարակումներ`
- Գնդակային հրաձգության ԱԱ պարգևատրության արարողությունը
- Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին