Նոր Զելանդիայի խորհրդարանը միջնորդագիր է ստացել՝ ՌԴ դեսպան Զուևին արտաքսելու պահանջով
Նոր Զելանդիայի խորհրդարանը խնդրագիր է ստացել՝ Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևին երկրից վտարելու և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պահանջով։ RNZ նորզելանդական ռադիոյի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Միջնորդությունը ներկայացրել է լեյբորիստական կուսակցության պատգամավոր Գուրավ Շարման:
Ըստ ռադիոկայանի՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը դիտարկում է ռուս դիվանագետին արտաքսելու հարցը։ Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը նախընտրում է դիմել ազդեցության գործող մեթոդներին։
«Դիվանագետների արտաքսումը երկրից անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը նույնպես կվտարի մեր դիվանագետներին։ Այդ ժամանակ մենք չենք կարողանա գնահատել, թե ինչ է կատարվում երկրում և հյուպատոսական աջակցություն ցուցաբերել մեր քաղաքացիներին»,-նշել է վարչապետը։
Օգոստոսի 1-ին Նոր Զելանդիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հայտնվել են սահմանափակումների տակ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
- Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- Պետդեպարտամենտին հորդորում եմ դիվանագիտական գործիքներով Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել. Կոնգրեսական
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան