Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն, որը հետապնդվում է իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու համար
Շվեդիայի կառավարությունը որոշել է թագավորությունից արտահանձնել անձին, ում անունը ներառված է այն մարդկանց ցուցակում, որոնց արտաքսումը պահանջում է Թուրքիան։ SVT հեռուստաալիքի տարածած լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
35-ամյա տղամարդը Թուրքիայում 2013 և 2016 թվականներին դատապարտվել է բանկային և վարկային քարտերի չարաշահման բազմաթիվ մեղադրանքներով՝ ընդհանուր 14 տարվա ազատազրկմամբ։ Անցյալ տարվա վերջից մեղադրյալը կալանքի տակ էր Շվեդիայում՝ արտաքսման գործով։
Թուրքիայի քաղաքացին հերքում է իր մեղքը և հայտարարել է, որ հետապնդումների հիմնական պատճառը իսլամից հրաժարվելը և քրիստոնեություն ընդունելն է, ինչպես նաև այն, որ հրաժարվել է բանակում ծառայելուց, իսկ մայրը քուրդ է։ Սակայն Շվեդիայի Գերագույն դատարանը հուլիսի 25-ի վճիռով որոշել է, որ տղամարդու արտահանձնման համար ոչ մի խոչընդոտ չկա, և ոչինչ չի մատնանշում, որ տղամարդը Թուրքիայում հետապնդման է ենթարկվելու։ Ուստի կառավարությունը որոշել է արտաքսել նրան։
Արտահանձնումը կլինի առաջինը՝ մի շարք անձանց արտահանձնման Թուրքիայի պահանջներից հետո, որը նա ներկայացրել էր որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացման պայման։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին․ Ջո Բայդեն
- Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու արձանագրությունները կստորագրվի հուլիսի 5-ին
- ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
- Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել
- Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան