Կառավարությունը հերթական բյուջետային միջոցներն ուղղեց Տաթև-Աղվանի անորակ ճանապարահատվածի հիմնանորոգմանը
«Կառավարության որոշմամբ հատկացվելիք գումարներով երեք հատվածներում կիրականացվեն կամ կավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինության համար բյուջեից հերթական միլիարդների տրամադրման նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ այդ երեք հատվածներից մեկը Լոռու մարզում է:
«Բայց այդ 8.1 կմ ճանապարհից այս տարի 6 կմ-ն կանենք, մնացած հատվածում նախատեսված է խողովակների փոխման գործընթաց, այն կանենք այլ ծրագրով և այդ հատվածի ասֆալտապատմանը կանցնենք հաջորդ տարի»,-ասաց Սանոսյանը:
Նրա խոսքով՝ մյուս հատվածը Սիսիան-Դաստակերտն է և երրոդը՝ Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհահատվածի 17.5 կմ-ը:
«Տաթև-Աղվանի հատվածում առաջ եկած թերությունները վերացվեցին և հիմա վերին շերտ են տեղադրվում և դրա համար գումար է պետք հատկացնել: Ընդհանուր առմամբ 2 մլրդ 734 մլն դրամ է նախատեսված նախագծով, որից 2 մլրդ 689 մլն-ը շինարարության համար է, 25 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, իսկ 19 մլն-ը հեղինակային հսկողության համար է նախատեսված»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձեց արդարանալ Տաթև-Աղվանի հատվածի՝ կառուցելուց արդեն ամիսներ անց ի հատ եկած լուրջ թերությունների համար՝ պնդելով, որ այն կառուցվել էր ֆորսմաժորային իրավիճակում:
Հիշեցնենք, որ կառավարությունն այդ հատվածի շտկման համար արդեն երկրորդ լրացուցիչ գումարն է հատկացնում, բայց Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա նիստերից մեկում էլի է հատկացում լինելու և չբացառեց, որ այդքանից հետո էլ ընթացքում խնդիրներ առաջանան, որոնք կշտկվեն:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Խանջյան 7 բազմաբնակարան շենքը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շրջանակներում
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
- Կապան-Տաթև ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
- Կապան-Տաթև ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին