Դուռը փակված երթուղայինը դուրս է բերվել գծից
Սոցիալական ցանցերում երեկ արագորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է՝ մայրաքաղաքի երթուղիներից մեկը սպասարկող միկրոավտոբուսի դուռը փակվել էր ու չէր բացվում։
Արդյունքում նույնիսկ շրջազգեստ ու կիսաշրջազգեստ հագած ուղևորները ստիպված էին միկրոավտոբուսի սրահից անցնել վարորդի կողքի նստարանին, որպեսզի առջևի դռնից դուրս գալ կարողանային։
Քաղաքապետարանից Panorama.am-ին հայտնեցին՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, թիվ 13 երթուղին սպասարկող մեքենաներից մեկում։ Մեքենան դուրս է բերվել գծից, ուղարկվել վերանորոգման։
Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը հնարավոր նման դեպքերի կանխարգելման համար։
«Երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն։ Մեքենան հանվել է գծից։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ասել է՝ մինչև չվերանորոգեք, հետ չբերեք։ Հիմա ուրիշ մեքենա է շահագործվում»,-ասացին քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում