Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի երազանքի հիմքում
«Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրը երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էր։
«Հայրենիք» կուսակցության փոխանցմամբ, համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրել է անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։
Ըստ բանախոսի՝
.Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն,պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգությւոն և այլն;
. Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար։
. Առաջատար գիտություն տնտեսությունը զարգացնելու և անվտանգությանը ծառայեցնելու նպատակով։
. Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։
. Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։
Ըստ աղբյուրի, մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
Հանդիպման ավարտին Արթուր Վանեցյանը հորդորել է «Ակադեմիայի» մասնակիցներին իրենց շրջապատին ևս վարակել Հայաստանի և Արցախի նկատմամբ սիրով ու հայրենասիրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան