2022-ի հուլիսն ամենաշոգերից մեկն է
Այս տարվա ամառը պատմության մեջ երրորդ ամենաշոգն է։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։
Անցած ամիս ծայրահեղ շոգը, երաշտն ու անտառային հրդեհներն աշխարհի տարբեր ծայրերում ազդել է բնակիչների վրա։ 2022-ի հուլիսին ջերմաստիճանը 0.4 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականներին գրանցված միջին ջերմաստիճանից, սակայն մի քիչ սառն է եղել, քան 2019-ի հուլիսին։
Եվրոպայի մեծ մասի համար 2022 թվականի հուլիսը չափազանց չոր էր։ Մի քանի երկրներում գերազանցվել են նվազագույն տեղումների ռեկորդները, ինչը մեծ վնաս է հասցրել տեղական տնտեսությանը, գյուղատնտեսությանը և մեծացրել անտառային հրդեհների վտանգը։ Անսովոր շոգ և չոր եղանակը պահպանվում է օգոստոսին:
Հուլիսին +40 ու բարձր աստիճան է գրանցվել Պորտուգալիայի, Իսպանիայի, նույնիսկ Մեծ Բրիտանիայի մի քանի շրջաններում, որտեղ նախկինում նման շոգ չի եղել։
Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ հուլիսը եղել է ռեկորդային շոգ ամիսը, ջերմաստիճանն ամենաբարձրն է եղել, շոգն էլ ամենաերկարն է տևել։
ԱՄՆ-ում էլ այս ամառը բարձր ջերմաստիճանի ցուցիչով երրորդն է եղել դիտարկումների ողջ ընթացքում։ Ջերմաստիճանը միջինից բարձր է եղել ԱՄՆ 48 նահանգներում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Անոմալ շոգեր Եվրոպայում
- Գերմանացիները սկսել են ավելի քիչ լողանալ
- Իտալական քաղաքում ջուրը խնայելու համար կտուգանեն գլուխը երկու անգամ օճառողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան