Էստոնիան փակել է սահմանները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
Էստոնիան որոշել է փակել սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք ունեն հանրապետության կողմից տրված շենգենյան վիզաներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է Էստոնիայի ԱԳՆ-ն։
Հողորդվում է, որ էստոնական կողմը որոշ բացառություններ կանի:
Այսօր գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ ասել էր, որ «դժվար» է պատկերացնում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքը։
«Ես դա դժվար թե կարողանամ պատկերացնեմ»,-«ՌԻԱ նովոստին» փոխանցել է ասուլիսի ժամանակ Շոլցի արած հայտարարությունը, որը պատասխանել էր ռուսներին վիզաների տրամադրման հնարավոր արգելքի մասին հարցին։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը հայտարարել էր, որ գերմանական կաբինետում միասնական դիրքորոշում չկա ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցում։ Գերմանիայի կառավարությունը քննարկման է ներկայացրել ԵՄ որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում լուծել ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավարին վիզա տրամադրելու հարցը.
- Եվրահանձնաժողովը մտադիր է փոխել շենգենյան վիզաների տրամադրման ընթացակարգը
- Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը ռուս զբոսաշրջիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան