Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Հովսեփյանի փաստաբաններն այսօր միջնորդություն էին ներկայացրել, ինչի արդյունքում հրատապ դատական նիստ է նշանակվեց այսօր՝ ժամը 16:30-ին։
Փաստաբանները միջնորդությամբ խնդրում են Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանի գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է
- Աղվան Հովսեփյանի փաստաբանները միջնորդել են արտահերթ նիստ հրավիրել
- Անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. Աղվան Հովսեփյանի պաշտպան
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
- Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
- Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
- Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
- Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան