Աշնանացանը սուբսիդավորելով Քերոբյանը ցանկանում է 75 % ցորեն ներմուծող Հայաստանի ցորենի անվտանգության խնդիրը լուծել
«Աշնանացանի աջակցման ծրագրի ներքո մենք գյուղացիներին սուբսիդավորելու ենք մշակած հեկտարների համար՝ գումարի տեսքով»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նիստում ընդունված չզեկուցվող հարցը:
Նրա խոսքով՝ եթե ֆերմերը սերտիֆիկացված սերմացուով է ցանում աշնանացանի տարածքները, ապա փոխհատուցման չափը մեկ հեկտարի համար կլինի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված ցորենի դեպում՝ 70 հազար դրամ:
Քերոբյանը հայտնեց, որ ծրագիրն իրականցնելու են համայնքների հետ և պետությունը վերջիններիս վճարելու է այդ ծրագրի մոնիթորինգն իրականացնելու համար:
«Մեր համար շատ կարևոր է, որ ցորենի մասով այդ անվտանգության մակարդակը բարձրացնենք: Նախատեսում ենք, որ մեր նախատեսած 75 հազար հեկտարը կհասցնենք մշակել այս տարի, որը շատ կարևոր է պարենային անվտանգության տեսանկյունից:»,-հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ այն դեպքում, երբ Հայաստանը տարեկան ներմուծում է 270-350 հազար տոննա ցորեն, իսկ 2021 թվականին կարողացել է արատդրել ընդամնեը 90 հազար տոննա
Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության չզեկուցվող հարցերի թվում «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվել է երկու ընկերություն՝ «ԻՍԹԵՔ ԱՐ»-ն և «ԷԼՍԱ» ՓԲԸ-ն, որոնք բարձր տեխնոլոգիաների ոլորտում են գործում և միասին 11 մլրդ դրամի ներդրում են ապահովելու:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը
- Կառավարությունը հերթական բյուջետային միջոցներն ուղղեց Տաթև-Աղվանի անորակ ճանապարահատվածի հիմնանորոգմանը
- Լրացուցիչ 42.7 մլն դրամ՝ ՍԴ դատավորներին 80 % հավելավճար տալու համար
- Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան