Բեյրութի բանկի պատանդառուն հրաժարվում է իր իսկ ավանդից իրեն առաջարկված փրկագնից
Զինված ավանդատու Բասեմ Հուսեյնը, որը պատանդներ էր վերցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բանկում, մերժել է իր ավանդից 10,000 դոլար տալու բանկի առաջարկը: նա պահանջում է իր 200,000 դոլարը: «ՌԻԱ նովոստի» փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է լիբանանյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարությունից նրա հետ բանակցողին:
Հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ բանկի աշխատակիցները հրաժարվել են իր ավանդից գումար տալ, բանկի ավանդատուն հանել է հրազենը, փակել ֆինանսական հաստատության դռները և իր վրա լցրել բենզին՝ սպառնալով այրել իրեն։ Նա բղավել է, թե հարազատի բուժման համար է գումարը պետք: Ավելի ուշ ավանդատուն բանկի շենքից ազատ է արձակել պատանդներից մեկին՝ տարեց տղամարդուն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեյրութի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի մոտ հավաքվել են պաստառներով մարդիկ՝ ի պաշտպանություն հուսահատ ավանդատուի գործողությունների՝ մեղադրելով բանկերին ավանդատուների գումարները պահելու մեջ։ Դեպքի վայր են շտապել նաև պատանդ վերցված բանկի աշխատակիցների հարազատները։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար
- Բեյրութում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան