«Զիկատար» պետական արգելավայրը կրկին էլեկտրաֆիկացվել է
«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է,որ «Զիկատար» պետական արգելավայրը, երկարատև դադարից հետո, կրկին էլեկտրաֆիկացվել է:
«Դե ինչ, Զիկատարյան մաքուր օդն ու բնությունը Ձեզ են սպասում, ձեր լիարժեք հանգիստը անցկացնելու համար»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։
Panorama.am-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ից նաև տեղեկացրեցին, որ արգելավայրը տևական ժամանակ էլեկտրաֆիկացումից զրկված է եղել տրասֆորմատորի վթարի հետևանքով։
«Քամուց վնասվել էր գյուղից բարձրացող էլեկտրալարերը։ Մեր ուժերով այն վերանորոգեցինք»,- ասացին ՊՈԱԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան