Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին Թուրքիայում. TRT
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Հավանականություն կա, որ դրանք կանցկացվեն Թուրքիայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հինգշաբթի հաղորդել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
«Բանակցություններում մթնոլորտը դրական է, անիմաստ է դրանք անցկացնել երրորդ երկրների տարածքում»,-մեջբերում է հեռուստաընկերությունը աղբյուրի խոսքերը։
«Մենք պետք է ապահովենք կայուն խաղաղություն»,-հավելել է աղբյուրը՝ միևնույն ժամանակ բանակցային գործընթացն անվանելով փխրուն։
Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները նախկինում անցկացրել են բանակցությունների չորս փուլ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին Մոսկվայում, ապա կողմերը հանդիպել են Վիեննայում։ Հուլիսի 1-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը որոշվել է հնարավորինս արագ ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
- Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
- Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին