
«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ: Տեղեկություններ շրջանառվեցին, որ դաշինքում ստորագրահավաք են նախաձեռնել: Դաշինքի ամբողջ ցուցակը` մինչև վերջին մարդն ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու և ֆրակցիայի պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սա արվում է, որպեսզի դավաճաններ չհայտնվեն և մանդատը վերցնելով իշխանությունների կողմը չանցնեն: Սակայն դաշինքից այս տեղեկությունները չեն մեկնաբանում։
Ցուցակը կազմված է 153 անունից և այդքան մարդու համաձայնությունը` մանդատը չվերցնելու հետ կապված, ստանալը դյուրին բան չէ: Բացի այդ` օգսոստոսի 2-ից լրացել է վարչապետի անձեռմխելիության մեկ տարին, և խորհրդարանը կարող է անվստահության գործընթաց սկսել Փաշինյանի դեմ: Սակայն երկու կողմերի մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմության ու իշխանության միջև վերջին ամիսներին այն կարգի անջրպետ է առաջացել, որ գաղտնի բանակցությունները` անվստահության գործընթաց սկսելու հարցով, ֆանտաստիկայի ժանրից են։
Իսկ ընդդիմությունը միայնակ չունի բավարար ձայներ, որ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ են մտածում Րաֆֆի Հովհաննսիյանի ցուցակի մասին
- «Հրապարակ». Արցախում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը
- «Ժողովուրդ». Փաշինյանի՝ դիլիջանյան դպրոցի մասին արած հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել