Հայկական ստարտափը ներգրավել է 2. 3 միլիոն դոլար ներդրում
Հայկական EasyDMARC ընկերությունը, որն օգնում է տարբեր ոլորտների կազմակերպություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող զեղծարարություններից, 2.3 մլն դոլար ներդրում է ներգրավել Acrobator Ventures-ից, Formula VC-ից և Ամերիկայում գործող անանուն հասարակական անվտանգության կազմակերպությունից: Այս մասին գրում է Techcrunch-ը։
Համաձայն հեղինակավոր Statista վերլուծական հարթակի տվյալների՝ ամեն օր ուղարկվում են 333 միլիարդ էլեկտրոնային նամակներ, ինչը փաստում է՝ էլեկտրոնային հաղորդագրությունը շարունակում է մնալ առցանց հաղորդակցման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:
Սակայն նամակների 84%-ը սպամ է, իսկ էլեկտրոնային խարդախություններից և ֆիշինգից կրած կորուստը աշխարհում գնահատվում է տարեկան ավելի քան 120 միլիոն դոլլար:
DMARC-ը (Domain-based Message Authentication, Reporting, and Conformance) նորագույն տեխնոլոգիական ստանդարտ է, որը հնարավորություն է տալիս պաշտպանել էլեկտրոնային նամակներ ուղարկողներին և ստացողներին խարդախություններից, ֆիշիգային հարձակումներից և SPAM-ում հայտնվելու վտանգներից:
EasyDMARC ընկերությունը, որն իր պաշտոնական գործունեությունն սկսել է իրականացնել 2018թ.-ից, հիմնադրվել է Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի կողմից: Այն արհեստական բանականությամբ հզորացված լուծումներով պարզեցնում է DMARC տեխնոլոգիայի հասանելիությունը բոլոր տեսակի բիզնեսների համար, նվազեցնում ֆինանսական և անձնական տվյալների կորուստների ռիսկերը և բարձրացնում բրենդերի հանդեպ սպառողների վստահությունը:
Ներկայումս ընկերության ծառայություններից օգտվում են 30,000 հաճախորդներ ավելի քան 130 երկներից, որոնց թվում են այնպիսի հեղինակավոր բրենդեր, ինչպիսիք են Տոյոտան, Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբը, Ֆերարին, Պանասոնիկը և այլն:
Ընկերության գործունեությունը չի վրիպել հեղինակավոր ներդրողների ուշադրությունից և EasyDMARC-ը ներգրավել է 2,3 միլիոն դոլար ներդրում՝ լուծելու կիբերանվտանգության ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրներ:
Հարակից հրապարակումներ`
- Արտավազդ Մինասյան. Նոր սկսող ստարտափները գոյաբանական մարտահրավեր ունեն
- Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում
- Krispi-ի հիմնադիր. BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում $10M ներդնել մոտ 24 հայակական ստարտափի մեջ
- Հուլիսի 1-ից ստարտափները հնարավորություն կունենան Հայաստանում արտոնագրելու իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը
- Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար. Գևորգ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան