«Հրապարակ». ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։
Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`«դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ»։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից, այնուամենայնիվ, ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից»: Ըստ այդմ, որոշել են գործընթացում պարզություն մտցնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մոտ 300 հազար դոլար Աղավնոյում ներդրումներ են արել, այն դեպքում, որ գիտեին Աղավնոն լքելու մասին դեռ երկու տարի առաջ
- «Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ
- «Ժողովուրդ». Ինչ են մտածում Րաֆֆի Հովհաննսիյանի ցուցակի մասին
- «Հրապարակ». Արցախում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան