Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել. Նիկոլ Փաշինյան
«Ես վերջերս Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհով անցնում էի և նկատեցի, որ այնտեղ կա կամուրջ, բավականին հին և երթևեկելիս այն մի պահ երևում է, հաջորդ պահին անցնում ծառերի հետևը և ես մտածեցի, որ սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, մի փոքր այլ տեղ կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, քանի որ այն ճարտարապետական հուշարձան է և այդ ճանապարհի ամբողջ բովանդակությունը և էսթետիկան փոխում է»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Նա ասաց, որ լուսավորության թեման էլ ցավոտ հարց է և այդ ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնել, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել, քանի որ հուշարձանի լուսավորությունն լրիվ այլ խնդիր է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հուշարձանների լուսավորման համար հատուկ մասնագետներ պետք է ներգրավեն և դրանք առանձնակի ներկայանալի դարձվեն:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ պատմեց, որ Տավուշի մարզպետի հետ նախորդ օրը եղել է Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածում, որտեղ հին կամուրջ կա, որը հուշարձան է։
Նրա խոսքով՝ որոշվել է երթևեկելի նոր կամուրջ կառուցել, և այդ կամուրջն էլ պահպանել որպես հուշարձան։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը
- Կառավարությունը հերթական բյուջետային միջոցներն ուղղեց Տաթև-Աղվանի անորակ ճանապարահատվածի հիմնանորոգմանը
- Լրացուցիչ 42.7 մլն դրամ՝ ՍԴ դատավորներին 80 % հավելավճար տալու համար
- Գործադիրը գտնում է, որ աշխատավարձերի 20 %-ը սուբսիդավորելով կխթանի արտերկրից որակյալ մասնագետների ներհոսքը
- Փաշինյանը Տաթև-Աղվանի ճանապարհ վերանորոգման տեմպերի դանդաղման օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներին չցանկացավ անդրադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում