Սիրիայի կառավարական ուժերի գործողության ընթացքում ահաբեկիչների խումբ է ոչնչացվել
Սիրիական բանակի հատուկ ջոկատայինները գործողություն են իրականացրել Դերաա նահանգում, որի ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական խմբավորումը և այս ստորաբաժանման ղեկավար Աբու Սալեմ ալ-Իրաքին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է SANA գործակալությունը։
Նրա խոսքով՝ սիրիացի զինվորականները հետապնդել են ԴԱԻՇ խմբավորմանը, որը տեղակայված էր Տուֆասի շրջանում, և նրան շրջապատել Ադվան գյուղում։
«Մարտի ընթացքում նրանց հաջողվել է շրջապատել այն տունը, որտեղ ապաստանել էին ահաբեկիչները»,-ասվում է ռազմական աղբյուրի հաղորդագրության մեջ, որը փոխանցվել է գործակալությունը։ Նշվում է, որ շենքի գրոհի ժամանակ սպանվել է սիրիացի մեկ զինծառայող և վիրավորվել տեղի բնակիչներից մեկը։
Ահաբեկչական կազմավորումները վերջերս ուժեղացրել են զինված հարձակումները Սիրիայի հարավում։ Հուլիսի 26-ին զինյալները սպանել էին սիրիական բանակի կապիտանին Ալ-Սահաֆ շրջանում, նրա մեքենան պայթեցրել էին ճանապարհի եզրին տեղադրված ականի միջոցով։ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական համալրումներ է ուղարկել Ալ-Յադուդիա, Ջասեմ և Տուֆաս, որտեղ գտնվում են ահաբեկիչների հենակետերը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում
- Ռուսաստանի օդուժը Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել
- Հայաստան կգան Սիրիայի, Իրաքի թուրքամետները
- Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
- Սիրիացի զինվորականները կասեցրել են ամերիկյան տեխնիկայի շարասյան ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան