«Ժողովուրդ». Ինչ են մտածում Րաֆֆի Հովհաննսիյանի ցուցակի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օգոստոսի 5-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 5-ին հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը. Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ ևս կան:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Համբարձում Մաթևոսյանին՝ փորձելով պարզել, թե ինչ են մտածում հրապարակված ցուցակի շուրջ։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց, թե մեկնաբանության անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ, ահա, Մհեր Գրիգորյանի աշխատակազմից խոստացան պատասխանել, սակայն մինչև օրվա ավարտ այդպես էլ պատասխան չեղավ։ Հավելենք, որ այս ցուցակում ընդգրկված իշխանական կառավարության մաս կազմող անունները շատերի զարմանքն էր առաջացրել։
Լրագրողներն ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էին՝ ինչպես կարելի է հասկանալ այն, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու համար: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Սա արտակարգ մեթոդաբանություն է՝ լուծում տալու այսօրվա ահավոր վտանգավոր վիճակին»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արցախում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը
- «Ժողովուրդ». Փաշինյանի՝ դիլիջանյան դպրոցի մասին արած հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան