Փարիզում օդորակիչներով խանութներին տուգանել են՝ դռները բաց լինելու համար
Առաջին տուգանքները տրվել են փարիզյան խանութներին, որոնք երկար ժամանակ բացում են իրենց դռները, երբ սենյակում միացված է օդորակիչը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Parisien թերթին։
Խանութները տուգանվել են օդորակիչըի միացված վիճակում դռները բաց պահելու արգելքի մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելուց երեք շաբաթ անց։ Այս ամենն արվում է էլեկտրաէներգիայի խնայողության համար։ Թեև Ֆրանսիայի մայրաքաղաքում արգելքը ուժի մեջ է մտել հուլիսի 25-ից,այդուհանդերձ խանութներին երեք շաբաթ ժամանակ էր տրվել՝ նոր պահանջին հարմարվելու համար։ Օգոստոսի 10-ից արդեն փարիզյան խանութները տուգանվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան