Պաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում»կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան