Շախմատիստներիը պարգևատրվել են ոսկե մեդալներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:
«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են
- Մի փոքր ուղղում՝ շախմատի մեր հավաքականը կիսեց առաջին-երկրորդ տեղերը, դա էական հանգամանք է. Սերժ Սարգսյան
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. կանանց հավաքականի արդյունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան