ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան ասել է, որ դիմում է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ ռուսական բոլոր մասնավոր բանկերը ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ներառելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն
«Ուկրաինան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ռուսական բոլոր մասնավոր բանկերի դեմ»,-դեսպանի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մարկարովան, Կիևը ցանկանում է, որ ԱՄՆ-ն շաբաթական մի քանի բանկ ավելացնի իր պատժամիջոցների ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- Ուկրաինայում կստեղծվի պատժամիջոցների քաղաքականության բյուրո
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան