Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում արտադրել Bayraktar Kizilelma նոր անօդաչու թռչող սարք
Bayraktar Kizilelma ռեակտիվ գերձայնային անօդաչու թռչող սարքի նոր մոդելը կարող է արտադրվել այն գործարանում, որը թուրքական Baykar Makina ընկերությունը կառուցում է Ուկրաինայում։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին, ըստ ուկրաինական UNIAN լրատվական գործակալության, հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։
Նա ասել է, որ ընկերությունն ակնկալում է Ուկրաինայում իր գործարանում արտադրել նոր Bayraktar Kizilelma անօդաչու թռչող սարք՝ ի լրումն Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչու սարքերի։
Մարտի 16-ին թուրքական ընկերությունը սկսել է իր առաջին անօդաչու թռչող սարքի՝ MIUS կործանիչի (Muharip Insansiz Ucak Sistemi - անօդաչու մարտական ինքնաթիռների համակարգ) նախատիպի հավաքումը։ Այն նաև կոչվում է Kizilelma։ Նրա առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականին։ Միևնույն ժամանակ, այս սարքերի համար AI-322F տուրբոռեակտիվ շարժիչի մատակարարը, 2021 թվականի նոյեմբերին կնքված պայմանագրի համաձայն, ուկրաինական «Իվչենկո-պրոգրես» պետական ձեռնարկությունն է:
Գործադիր տնօրենը նաև հայտնել է, որ ընկերությունն արդեն սկսել է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar
- Բայրաքթարը հրապարակել է Bayraktar Kizilelma-ի լուսանկարը
- «Bayraktar» արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի նաև Ուկրաինայում
- Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան