«Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վրեժ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացիներ Արա Վարդգեսի Թաթոսյանի, վերջինիս եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչև 2018թ. փետրվարի 20-ը բանկից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Ըստ նախաքննական մարմնի՝ խումբը պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ է դրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում։ Ոսկերիչ Պավլիկ Մանուկյանը ևս տեղյակ ու մասնակից է եղել կեղծ ոսկուց պատրաստված իրերը որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու գործին։ Պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր՝ 276 մլրդ 159 մլն 703 հազար ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակվել է: Այս գործով քննությունը շարունակվում է:
Ի դեպ, Armlur.am-ը հուլիսի 28-ին գրել էր, որ «Արդշինբանկ»-ի հաշվապահները, գանձապահը, կառավարիչը հափշտակություն էին արել, քանի որ 35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս էին բերել բանկից և յուրացրել: Կարճ ասած, «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը խիստ ռիսկային է. գուցե քեզ պղնձի կտոր վերադարձնեն ոսկյա զարդերի փոխարեն կամ վերցնեն ոսկեղենն ու պարզապես անհետանան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն
- «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա