Նազարբաևը Նուր-Սուլթանում բացել է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մասնակցել է հանրապետության մայրաքաղաքում նոր մզկիթի բացման հանդիսավոր արարողությանը։ Կառույցը դարձել է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է ղազախական Kazinform լրատվական գործակալությունը:
«Այս սուրբ ուրբաթ օրը մեր մայրաքաղաքում մենք բացում ենք գեղեցիկ մզկիթ։ Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև մեր բոլոր բնակիչների՝ մուսուլմանների համար»,-Նազարբաևի խոսքերը մեջբերել է լրատվական գործակալությունը։
Ինչպես նշել է Ղազախստանի առաջին նախագահը, երկրի անկախության տարիներին բազմաթիվ նոր շենքեր են կառուցվել մայրաքաղաքում։
«Անկախությունից հետո մենք մզկիթներ ենք բացել երկրի բոլոր շրջաններում: Թող Ալլահը լսի բոլոր աղոթքները, որոնք կարդում են այս մզկիթներում: 2019 թվականի մարտին իմ լիազորությունների դադարեցման նախորդ օրը ես դրեցի մզկիթի առաջին աղյուսը: Իմ հետ էր երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը»,-հիշեցրել է Նազարբաևը։
Նշվել է, որ մզկիթը կդառնա ամենամեծը Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում։ Նրա հիմնական գմբեթի բարձրությունը գրեթե 90 մ է, իսկ մինարեթները բարձրանում են մինչև 130 մ։
Մզկիթի շինարարությունը սկսվել է 2019 թվականի գարնանը՝ Նազարբաևի նախաձեռնությամբ։ Շենքը գտնվում է 10 հա հողատարածքի վրա։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 68 հազար քառակուսի մետր։ Մզկիթի ընդհանուր տարողունակությունը 235 հազար մարդ է, որոնք կարող է ներկա գտնվել այնտեղ միաժամանակ։ Մարդկանց տեղավորելու առումով Նուր-Սուլթանի մզկիթը աշխարհի խոշորագույն մզկիթների տասնյակում է:
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին Նազարբաևի հուշարձանն անհետացել է Ռուխ Օրդոյից
- Նազարբաևի դուստրը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
- Նազարբաևը հայտարարել է, որ ներկայումս գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում
- Նազարբաևի մահվան մասին հայտարարությունների հետքերով
- Ալմաթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան