Շուռնուխում բնակարանամուտ է
Գորիս խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Շուռնուխ բնակավայրում, որի մի մասն անցել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության ներքո, բնակարանամուտի տոնակատարություն է։ Շուռնուխում վերակառուցված բազմաբնակարան շենքի բացումից հետո չորս ընտանիք կստանան բնակարանների բանալիներ։ Ընտանիքներից մեկն Արցախից է տեղահանված։
Միջոցառմանը ներկա են բազմաթիվ մարդիկ, այդ թվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Այսօր Շուռնուխում նախատեսված են նաև մանկական զարգացման կենտրոնի, խաղահրապարակի, երիտասարդական կենտրոնի բացման արարողություններ։
Ուղիղ եթերը՝ Yerevan.Today-ի։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում համայնքի միջոցներով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում
- Շուռնուխում բնակելի նոր թաղամասի աշխատանքներում եղել են թերացումներ
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- Շուռնուխում 4 ընտանիքներ բնակարանամուտ են տոնելու