Ուկրաինացիների ավելի քան 70%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Ուկրաինացիների ավելի քան 70%-ը հանրաքվեում կքվեարկեր Հյուսիսատլանտյան դաշինքին իրենց երկրի անդամակցության օգտին, եթե նման քվեարկություն անցկացվի այս պահին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում հինգշաբթի օրը հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը։
Ընդհանուր առմամբ, հարցվածների 72%-ը կողմ է Ուկրաինայի՝ դաշինքին միանալուն, 7%-ը դեմ է նման հեռանկարին, 15%-ը չի ցանկանա մասնակցել այդ հարցով առաջարկվող հանրաքվեին, իսկ հարցվածների 5%-ը չի կողմնորոշվել։ Այսպիսով, ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցությունն վերջին՝ մայիսին անցկացված հարցումից հետո ավելացել է 13%-ով:
«ՆԱՏՕ-ին անդամակցության աջակցությունը մեծացել է, քանի որ ուկրաինացիները շարունակում են հավատալ անդրատլանտյան հաստատություններին: Մարդիկ վճռականորեն աջակցում են արևմտյան երկրների հետ ամուր հարաբերություններին, որոնք ցանկանում են խաղաղ և ժողովրդավարական ապագա»,-ասել է ինստիտուտի խոսնակ Սթիվեն Նիքսը:
Հարցումն հունիսի 27-28-ը, բացառությամբ մի քանի տարածքների, Ուկրաինայում անցկացրել է ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը Ամերիկյան ինստիտուտի անունից։ Հարցմանը մասնակցել է 18 և բարձր տարիքի 2004 ուկրաինացի: Արդյունքների սխալի մակարդակը կազմում է մոտ 2 տոկոսային կետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին