Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Լիտվայի տրանսպորտի և կապի փոխնախարար Ագնե Վայիչուկևիչյուտեի նկատմամբ՝ Թայվան կատարած այցի համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Ինչպես նշվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ՝ Չինաստանը դադարեցնում է համագործակցությունը Լիտվայի տրանսպորտի նախարարության հետ։
«Այս ուղևորությունը լուրջ միջամտություն է ՉԺՀ-ի ներքին քաղաքականությանը, ոտնահարում է ինքնիշխանությունը և խախտում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Պեկինը Վիլնյուսի նման գործողությունները համարում է «մեկ Չինաստան» սկզբունքի խախտում, որի պահպանումը պետք է լինի երկու երկրների համագործակցության նախապայման։
«Մենք տրանսպորտի ոլորտում սառեցնում ենք միջազգային համագործակցությունը Լիտվայի հետ »,-ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 7-ին Թայվան էր ժամանել Լիտվայի պատվիրակությունը՝ Ագնե Վայիցյուկևիչյուտի գլխավորությամբ։ Վիլնյուսը պնդում է, որ այս մակարդակով Թայբեյ այցը պետք է դիտարկել ոչ թե որպես կառավարության պաշտոնական այց, այլ որպես գործուղում:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից
- Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
- Թայվանի բարձրաստիճան զինվորականին մահացած են գտել հյուրանոցում
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
- Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան