
Բայդենը կարող է հանդիպել Սի Ցզինպինի հետ նոյեմբերին, հայտնում են ԶԼՄ-ները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է նոյեմբերին ունենալ իր առաջին դեմ առ դեմ հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է Ռիա Նովոստին։
«Չինացի պաշտոնյաները ծրագրում են Սի Ցզինպինի այցը Հարավարևելյան Ասիա և նոյեմբերին հանդիպում նախագահ Բայդենի հետ»,- գրում է թերթը։
Նշվում է, որ սա կարող է լինել Չինաստանի ղեկավարի առաջին ուղևորությունը երեք տարվա ընթացքում և նրա առաջին հանդիպումը Բայդենի հետ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։