Վարդան Ոսկանյան. Թշնամին «տեղանվանական պատերազմ» է մղում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի հանդեպ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ, որի կարևոր բաղադրիչներից է, այսպես կոչված, «տեղանվանական պատերազմը»:
Ըստ այդմ, նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի բնիկ հայկական տեղանունները Բաքվի բռնապետի քարոչամեքենան նաև պաշտոնական հաղորդագրություններում փորձում է հնարավորինս «փոխարինել» իբր ադրբեջանական տարբերակներով։
Այս առումով հայկական ԶԼՄ-ները, եթե նույնիսկ մեջբերում են թշնամու պաշտոնական հաղորդագրություններից հատվածներ, որևէ պարագայում չպետք է օգտագործեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտոնական տեղանունների թշնամական աղճատումները։
Ուստի, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի մասին թշնամու տարածած պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ է, ապա դրա բեկորները հայտնաբերվել են ոչ թե ինչ-որ «Խոջավենդի» շրջանի ինչ-որ «Տուղ» գյուղի, այլ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում, որը գտնվում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան.Հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը
- Իրանի տարածքով Բայրամովի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից ի վեր. Վարդան Ոսկանյան
- Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին