Վրթանեսյան. Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Հարգելի ընդդիմադիրներ, իհարկե՛, ձեր գործն է, կարող եք ինչքան ուզում եք իրար խփել, կծել, ծամծմել իրական ու մտացածին հին ու նոր մեղքերը ձեր պասիվ-ագրեսիվ ստատուսներով ու մեկնաբանություններով, ուղղակի դրանով ևս մեկ անգամ հաստատում եք այն, որ դուք շարունակում եք Նիկոլին ընկալել քաղաքական մրցակից, այլ ոչ թե գոյաբանական թշնամի։
Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում։
Վերջում, երբ հայտնվեք իր ափսեի մեջ, էս օրերն էլ հիշեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան