«Հրապարակ». Աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ է գծվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ հայրենի երեսփոխանները վայելում են իրենց վաստակած հանգիստը, նրանց աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ գծվում է։ Խորհրդարանի ղեկավարության ստորագրած կարգադրություններից տեղեկանում ենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկը ևս աչքի է ընկնելու գործուղումների առատությամբ։
Երթուղին խայտաբղետ է ու հաճելի՝ Հունաստան, Թուրքիա, Ռաբաթ, Շվեյցարիա, Ֆրանսիա և այլն: Ինչպես ասում են՝ սա դեռ սկիզբն է։ Ընդ որում՝ Թուրքիայի Իզմիր քաղաք գործուղվելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ սեպտեմբերի 21-24-ը, պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է
- «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն
- «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա