66.4 հազար երիտասարդ Հայաստանում գործազուրկ է
Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդության օրը: Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2020 թվականի ամփոփած տվյալներով՝ 15-29 տարեկան քաղաքացիների թիվը Հայաստանում 546 հազար է: Նրանցից 46%-ը՝ 251 հազարը ներկայացնում է աշխատուժ, իսկ մնացածը դրանից դուրս է: Վերջիններս սովորում են կամ թոշակառուների և այլ կատեգորիաների տակ են ընդգրկված:
251 հազար երիտասարդ աշխատուժից 66.5 հազարը գործազուրկ է:
Աշխատողներից 129 հազարը ֆորմալ զբաղվածություն ունեն, իսկ 43 հազարը՝ ոչ ֆորմալ:
2020 թվականին 2019 թվականի համեմատ չսովորող և չաշխատող երիտասրադների թիվը կրճատվել է 179.1 հազարից հասնելով 169.6 հազարի, նույնը նաև գործազուրկներինը՝ 2019 թ. 74.2 հազարից նվազելով 66.4 հազարի:
66.4 հազար գործազուրկ երիտասարդների 61.6 հազարն ունի միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն, և միայն 4.8 հազար գործազուրկն է, որ չունի կրթություն: 21.3 հազար բարձրագույն կրթությամբ երիտասարդ այսօր աշխատանք չունի:
Գործազրկության նման բարձր ցուցանիշի հիմնական պատճառը Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև խզումն է, ինչը բացասաբար է ազդում հատկապես երիտասարդների զբաղվածության վրա:
Գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում հատկապես բարձր է քաղաքային բնակավայրերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում