ԱՄՆ ՀԴԲ-ի գրասենյակի վրա հարձակման շարժառիթը կարող է լինել Թրամփի տան խուզարկությունը
Ցինցինատիում ՀԴԲ գրասենյակի վրա հարձակման շարժառիթը կարող է լինել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում գործակալների խուզարկության արձագանքը: «Washington Post»-ի հրապարակած հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պարբերականի համաձայն՝ պաշտոնապես հարձակվողի անունը կամ նրա դրդապատճառները չեն բացահայտվում, սակայն իրավապահ մարմինները նշում են, որ Ռիկի Շիֆեր անունով մեկը փորձել է մտնել ՀԴԲ գրասենյակ։
«Շիֆերի ենթադրյալ կապերը ծայրահեղական «Հպարտ տղաներ» խմբավորման հետ հետաքննվում են»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Թրամփի «TruthSocial»-ում Շիֆեր անունը օգտագործող անձը «զենքի կոչ» էր արել խուզարկության մասին հաղորդագրությունից անմիջապես հետո:
Հաղորդվել է, որ անհայտ անձը փորձել է մուտք գործել Ցինցինատիի ՀԴԲ գրասենյակի այցելուների զննման տարածք: Նա զրահաբաճկոնով է եղել, ահազանգի ազդանշանի միանալուց հետո նա մեքենայով փորձել է փախչել՝ փոխհրաձգության մեջ մտնելով իրավապահների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդն օգտագործել է AR-15 ինքնաձիգ: Ոստիկանությունը նրան լիկվիդացրել է։
Երկուշաբթի երեկոյան Թրամփը հայտնել էր, որ իր Մար-ա-Լագոյի կալվածքը խուզարկվել է ՀԴԲ-ի գործակալների կողմից։ Նախկին նախագահը հավելել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները թույլ չեն տվել որևէ մեկին, այդ թվում՝ փաստաբաններին, ներկա գտնվել խուզարկություններին։ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հինգշաբթի ասել է, որ ինքն անձամբ է լիազորել հայց ներկայացնել խուզարկության համար, մի որոշում, որը հեշտ որոշում չի եղել, բայց՝ արդարացված: Նրա խոսքով՝ Արդարադատության դեպարտամենտն այժմ խնդրում է դատարանին թույլ տալ հրապարակել խուզարկության թույլտվությունը և առգրավված փաստաթղթերի գույքագրումը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԴԲ-ի գործակալները քչփորել են Մելանյա Թրամփի զգեստապահարանը
- Թրամփի տանը ՀԴԲ-ի կազմակերպած խուզարկությունը տևել է մի քանի ժամ.Politico
- Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին