Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան
«Մնեք ունեցել ենք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հեռու են եղել այդպիսին լինելուց, նրանց նպատակը եղել է իշխանությունը, հիմա իրենք իշխանության մաս են և, բնականաբար, այդ իրավապաշտպան գործունեությունը չեն իրականացնում»,-փորձագիտական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Նա ռաջարակեց ստեղծել նոր քաղաքացիական հասարակութուն, որոն իշխանափոխությունից հետո իշխանություն չի դառնա, այլ կմնա իր տեղում
«Պետք է պայքարելիս բոլոր միջոցները օգագրոծենք՝ կլինի միջնորդությունները, դատարանների ակտերը բողոքարկելու ձևով թե այլ ուղիները: Իրավական նիհիլիզմը, թե միևնույնն է ոչ մի արդյունքի չենք հասնելու, մերզ ոչ մի օգուտ չի տալու, պետք է որոշակի իրավական բազա ստեղծել հետագայի համար: Իսկապես այն կարող է ոչ մի օգուտ չտա, բայց այդ հիմքերը պետք է ստեղծել»,-հայտարարեց Գյուլումյանը և նկատեց, որ նման բազան պետք կգա նաև միջազգային ատյաններ, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:
Նա հայտնեց, որ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, նույնպես կարող են դիմել ՄԻԵԴ՝ սեփական կառավարության դեմ կամ փոխհատուցում պահանջել:
Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ պետք է սպասել օգոստոսի 25-ին և տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, որից հետո հարցը դիտարկել նաև հայրենազրկման համատեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում
- Ասում էր՝ հասարակությունը ձեզանից դժգոհ է, կասեմ դատարանների դռները փակեք և բոլորը կգան կփակեն. Ալվինա Գյուլումյան
- Վարազդատ Հարությունյան. Քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին
- Չալաբյանի ուղերձը. Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն