Բայդենը նոյեմբերին կհայտարարի երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին. Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է երկրորդ ժամկետով առաջադրվելու իր որոշման մասին հայտարարել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվական գործակալության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարություն անել քվեարկությունից հետո մի քանի ամսվա ընթացքում։
Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե Բայդենը հայտարարի վերընտրվելու իր ծրագրերի մասին, ապա 2024 թվականի ընտրություններում ամերիկացիները կրկին կարող են դիտել նրա մենամարտը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Գործակալությունը նաև նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը վճռական է երկրորդ ժամկետով գնալու հարցում, չնայած այն հանգամանքին, որ դեմոկրատների մեծ մասը ցանկանում է տեսնել մեկ այլ թեկնածուի։
«Բայդենը հիմնականում ուշադրություն է դարձնում հարցումներին, որոնք ցույց են տալիս, որ նա կհաղթի Թրամփին, եթե նա ռևանշ մենամարտի 2024 թվականին, և կարծում է, որ հաղթել է Դեմոկրատների թեկնածությունը 2020 թվականին, քանի որ ուներ հանրապետականին հաղթելու ամենամեծ հնարավորությունը»,-հոդվածից մեջբերում է արել «Գազետա ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն. ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր
- NYT. Թրամփը պատրաստվում է հայտարարել նախագահի ընտրություններում իր թեկնածության մասին «արդեն այս ամիս»