Էդգար Ղազարյան. Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը գրում է.
«Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը
- 2021 թվականի սեպտեմբերին արդեն խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներում Նիկոլ Փաշինյանն իրականացրեց վերախոշորացում, որպեսզի ժամկետից շուտ դադարեցվեն Վայքի և Զառիթափի համայնքների ղեկավարների լիազորությունները, ովքեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աջակցել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
- Նոր խոշորացված համայնքի ընտրողների ժամանակ ՔՊ-ն չէր հավաքել անհրաժեշտ ձայներ` քաղաքապետ ընտրվելու համար, սակայն ընտրություններից հետո ճնշում է գործադրվել «Հայաստան» դաշինքին աջակցություն ցուցաբերած Զառիթափի նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ, ով ստիպված օգնեց ՔՊ-ի թեկնածուին դառնալ Վայքի քաղաքապետ։
- Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի