Իմ շատ մերձավորներ և ընկերներ ամենից շատ ինձ ասում են՝ զգույշ եղի. Էդգար Ղազարյան
«Մենք հայ ժողովրդի երջանիկ սերնդի այն ներկայացուցիչներն ենք, որի հետ միասին ապրում է նաև ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի 3-րդ կուսում սովորելու ուսմանը զուգահեռ հեղինակել է սահմանադրության մի նախագիծ, որոն ընդունվել է 4 ժամվա ընթացքում»,-փորձագիտական քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ նման բան համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում է եղել:
Ղազարյանը հայտարարեց, որ քննարկմանը Ներկա Ալվինա Գյուլումյանը որևէ իրավական ակտով չի ազտվել ՍԴ դատավորի պաշտոնից, հետևաբար՝ շարունակում է պաշտոնավարել:
«Դրա փոխարեն Արթուր Վաղարշյանն հայտնվել է ՍԴ-ում և Նիկոլ Փաշինյանի ձեռքից ստանում է պետական պարգև, որը նույնպես աննախադեպ է սահմանադրական իրավունքի համաշխարհային պատմության մեջ»,-ասաց բանախոսը և հավելեց. «ՍԴ դատավաորը դատարան դիմող և պատասխանող սուբյեկտի ղեկավարի կողմից պարգևատրվում է, ընդ որում՝ այն գործերով զեկուցող դատերի համար, որոնք վերաբերել են ԲՈւՀ-երի քաղաքականացմանը»:
Ղազարյանը հիշեց, որ Արթուր Վաղարշյանը եղել է այն ֆակուլտետի ամբիոններից մեկի վարիչը, որին Փաշինյանը մեղադրում էր 5,10,15, 20 ,30 դոլարով այդ պատերի տակ ծվարելու մեջ:
«Իմ շատ մերձավորներ և ընկերներ ամենից շատ ինձ ասում են՝ զգույշ եղի: Ասում եմ՝ բայց ես ինչ եմ անում, որ զգույշ լինեմ, պետք է զգույշ լինեն այն մարդիք, որոնք ինչ-որ հանցանք են գործում»,-հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը և հավելեց. «Մարդիկ ինձ ասում են զգույշ եղի, քանի որ Չալաբյանը բանտում է, իսկ խոսելուց բացի ի՞նչ է արել Չալաբյանը, որ հայտնվել է բանտում»:
Նրա խոսքով ՔՕ 137,1 հոդվածը, որով անցնում է Չալաբյանը, ընդունել է լուծարված ազգային ժողովը՝ իր լիազորությունների դադարեցման վերջին օրը, ժամը 17:00-ին
«Սրա դեմ պայքարի մեկ ձև գոյութուն ունի, այս կազմակերպված հանցախումբը, որը խաբեությամբ զավթել է ՀՀ օրինական իշխանությունը, պետք է վռնդվի ՀՀ-ից, ոչ թե իշխանությունից, որովհետև 2018 թվականի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը և այսօրվա մեր իրականությունը իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան
- Վրթանեսյան. Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում
- Ասում էր՝ հասարակությունը ձեզանից դժգոհ է, կասեմ դատարանների դռները փակեք և բոլորը կգան կփակեն. Ալվինա Գյուլումյան
- Վարազդատ Հարությունյան. Քաղաքական զգայուն թեմաներով բոլոր գործերը մակագրվում են կամ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կամ Ֆարխոյանին
- Չալաբյանի ուղերձը. Այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ ու անարդար երկրում ապրելու շքեղություն
- Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում