«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։
Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո և Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել և զրուցել են համայնքապետի հետ:
Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերևս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանի՝ հող չհանձնելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել
- «Հրապարակ». Աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ է գծվում
- «Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է
- «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն
- «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա