Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ և անօդաչու սարքեր
Ուկրաինան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարում, ինչպես նաև արդեն իսկ մատակարարված M777-ից բացի հաուբիցների նոր տեսակները: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան՝ ուրբաթ օրը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, HIMARS-ի մատակարարումները կարևոր նշանակություն են ունեցել մարտերի անցկացման համար:
«Թեև Ուկրաինան արդեն ստացել է բազմաթիվ նման համակարգեր, երկրին անհրաժեշտ է ավելի շատ հեռահար հարվածային սպառազինություն»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
- ԱՄՆ-ն Ուկրաինային 89 մլն դոլար կտրամադրի ականազերծմանն աջակցելու համար
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան