Ռուբեն Մխիթարյան. ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Ժողովրդին պետք է բուժել:
Ժողովրդից պետք է ներողություն խնդրել նախկին բոլոր սխալների համար ամեն օր, օրը 10 անգամ: Ժողովրդի հետ պետք է նստել ու դեմ առ դեմ խոսել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ դուք 30 տարի թույլ եք տվել, որ իրեն խաբեն: Ժողովուրդը մեղավոր չէ, որ իր աչքի առաջ անարդար բաներ են կատարվել:
Ժողովուրդը մեղավոր չէ, որ անգրագետները դարձել են միլիոնատեր, իսկ գրագետները կողքի են քաշվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ պատմությունը իրեն ներկայացրել եք միայն ձեզ ձեռնատու կողմից: Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ:
Ժողովուրդը մեղավոր չի, որ 2018-ի մայիսին Դաշնակցությունը ու ԲՀԿ-ն շատ լավ ճանաչելով, թե ով է Նիկոլը, իրենց ձայներով ապահովեցին դրա վարչապետությունը: Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԻՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ:
Եթե դուք հաճախ եք օգտագործում շաբլոնային «մեր ժողովուրդը իմաստուն է» արտահայտությունը, գուցե այդ հարցում է՞լ է ճիշտ ժողովուրդը: Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք տարբեր լեզուներով եք խոսում: Ձեր հայերենները տարբեր է: Ձեր ցանկությունները տարբեր է: Ձեր երազանքներն ու նպատակները տարբեր է: Բայց ձեր վախճանն է նույնը լինելու: Ցավոք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան