Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչն 500 հեռախոսազրույց են ունեցել
Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին:
Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում և հեռախոսազրույց են ունեցել ավելի քան 500 անգամ։
«Ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների տրանսպորտի, առևտրի և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նորմալացման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերի տեխնիկական ասպեկտները։ Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել տեխնիկական պատվիրակությունների կողմից ձեռնարկվելիք քայլերը եւ կազմել ճանապարհային քարտեզ։ Հաջորդ հանդիպման վայրը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, դեռ հստակեցված չէ»,-նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում քայլ առ քայլ առաջ գնալու շուրջ կա համաձայնություն։
Օգոստոսի 11-ին թուրքական լրատվամիջոցները, կրկին հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել էին, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ չբացառելով, որ հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով այդ հրապարակումներին, հայտնել էր, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի բանագնացները կհանդիպեն Կարսում՝ ԱԳՆ-ի, առևտրի և տրանսպորտի ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ
- Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին Թուրքիայում. TRT
- Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»
- Ռուբինյանն ու իր թուրք գործընկերը պայմանավորվել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել
- Թուրքիայի հետ գործընթացում մինչ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա. Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան