«Ժողովուրդ». Սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 82 հազար 198 դրամ ամսական կտրվածքով, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 76 հազար 299 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 44 հազար 431 դրամ ամսական կտրվածքով։
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 44 հազար 431 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը և այլ սննդամթերք:
Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ ձու և այլն: Տավարի մսի 100 գրամը երևանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 330-400 դրամը, ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը ավելի քան 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչև 80 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150 դրամից:
Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է մոտ 30 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ
- «Ժողովուրդ». Փաշինյանի՝ հող չհանձնելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել
- «Հրապարակ». Աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ է գծվում
- «Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է
- «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն
- «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա