ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը (պետդեպարտամենտի ղեկավարը 1973-1977 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ-ը «պատերազմի շեմին է» Մոսկվայի և Պեկինի հետ այն հարցերի շուրջ, որոնք մասամբ հենց իրենք են ստեղծել։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
«Մենք պատերազմի շեմին ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ այն հարցերի շուրջ, որոնք մասամբ հենց մենք ենք ստեղծել՝ առանց պատկերացնելու, թե դա ինչպես կավարտվի կամ ուր պետք է տանի»,- «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում ասել է Քիսինջերը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ այն ամենը, ինչ կարելի է անել, ոչ թե լարվածության սրումն ու տարբերակներ ստեղծելն է, այլ դրա համար ինչ-որ նպատակ պետք է լինի։
Հարակից հրապարակումներ`
- Քիսինջերը հնարավոր է համարել, որ կարգավորումից հետո Ղրիմը և Դոնբասի մի մասը մնան Ռուսաստանին
- Քիսինջեր. Չեմ ասել, թե Ուկրաինան պետք է հողերը հանձնի Ռուսաստանին
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները